Այսօր Իմրալը բանտից Թուրքիայի - TopicsExpress



          

Այսօր Իմրալը բանտից Թուրքիայի կառավարությանն ուղղված սպռանալից ուղերձով է հանդե եկել Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Ա. Օջալանը: Նա պահանջել է, որպեսզի պետական հանձնաժողով այցելի Իմրալի՝ նշելով, որ հակառակ պարագայում գործընթացը կավարտվի: Թուրք-քրդական հաշտեցման գործընթացում արված հայտարարություններից այս մեկն արդեն առանձնանում է: Եթե մինչև հիմա նա գործընթացի վերաբերյալ հուսադրական ու լավատեսական մոտեցում էր արտահայտում, ապա սրանով՝ անորոշ: Օջալանը պահանջում է Թուրքիայի կառավարությունից ուղիղ բանակցություններ իր հետ՝ իր հստակ պահանջներով: Ի դեպ, այսօր քրդական ու թուրքական լրատվամիջոցները տարածել էին «Քրդստանի համայնքների միության» համանախագահ Ջեմիլ Բայըքի հայտարարությունը, որ նա թուրքական կառավարությանը սթափության կոչ էր արել ու նաև սպառնացել: Նա հայատարարել էր, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացը մոտեցել է ավարտին և սպառնացել, որ կամ թուրքական կառավարությունը քրդական շարժման հետ խորքային բանակցությունների պետք է գնա, կամ էլ Թուրքիայում սկսվելու է ներքին պատերազմ: Փաստորեն, Օջալանը պահանջում է, որ թուրքական կառավարությունը իր պահանջներով նստի բանակցությունների, իսկ Բայըքի ու Օջալանի՝ վերջին հայտարարությունների համընկնումը և շեշտադրումները նաև պատահական չէին, որոնք արդեն նշում են թուրք-քրդական ձախողման եզրին հայտնված հաշտեցման ավարտական փուլի մասին: Խաբվածի կարգավիճակում հայտնված քրդերի պայքարն արդեն Թուրքիայի համար շատ ավելի ծանր կլինի, քան նախկինում էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները և հատկապես Սիրիայում:
Posted on: Tue, 22 Oct 2013 18:54:00 +0000

Trending Topics




© 2015