Այսօր տխուր եմ... կամ էլ ուրախ: Ոչ ոք - TopicsExpress



          

Այսօր տխուր եմ... կամ էլ ուրախ: Ոչ ոք չգիտի: Ոչ ոք չի էլ իմանա:Այսօր սպասում էի... Չգիտեմ ինչին... կամ ում... Միգուցե ինչ-որ մեկի զանգին: Կամ էլ երեկվա անձրևին, որ խոստացավ նորից գալ, ու ստեց: Գնաց ուրիշի սիրտը հանգստացնի: Բայց ոչ իմը: Ինչ նման է այդ անձրևը քեզ. երկուսդ էլ դավաճան էք: Տարիներ են անցել: Բայց հիշում եմ այդ ամառվա անձրևը, որն այդպես էլ չփոխվեց: Նույն ջերմ, աղմկոտ ու դավաճան անձրևը: Իսկ դու՞: Գիտեմ, որ դու էլ չես փոխվել: Չնայած դա արդեն կարևոր չէ... Կարևորը, որ ես եմ փոխվել:
Posted on: Sat, 27 Jul 2013 21:51:00 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015