Արեգնադեմ, Բյուրակն և Ողջի - TopicsExpress



          

Արեգնադեմ, Բյուրակն և Ողջի համայնքների ԳԿԽ-ների մասնակցությունը «Ավանդական հայկական տարազներ» փառատոնին 2014թ. հունիսի 28-ին ՀՀ Շիրակի մարզի Արփենի համայնքում «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Ավանդական հայկական տարազներ» փառատոնը: «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձենությամբ և CENN-ի հետ համագործակցությամբ, «Հարավային Կովկասում գյուղական համայնքների կանանց կարողությունների զարգացումը կայուն գյուղատնտեսության ապահովման համար» ծրագրի շրջանակներում, ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի ենթաշրջանի Արեգնադեմ Բյուրակն և Ողջի համայնքներում գործող գյուղական կանանց խորհուրդները նույնպես այցելեցին և մասնակցեցին վերոհիշյալ փառատոնին: Արեգնադեմի ԳԿԽ-ն մասնակցեց փառատոնին ներկայացնելով ինչպես իր արտադրած գյուղատնտեսական մթերքները, այնպես էլ ազգային մոտիվներով պատրաստած տարբեր հուշանվեները, կենցաղային պարագաներն ու հագուստեղենը, իսկ Բյուրակն և Ողջի համայնքների ԳԿԽ-ները մասնակցեցին որպես այցելուներ, նմանատիպ միջոցառումների փորձ և հմտություններ ձեռք բերելու և աշնանը «Կանաչ արահետ» ՀԿ-ի կազմակերպած օրգանական գյուղատնտեսության փառատոնին հաջողությամբ մասնակցելու նպատակով: Փառատոնն ընդհանուր առմամբ անցավ անցավ աշխույժ և տոնոկան մթնոլորտում, երաժշտության, պարերի և խաղերի ուղեկցությամբ Սույն ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության կողմից` Վրաստանում համագործակցելով CENN-ի և Հայաստանում` «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հետ: Participation of Aregnadem, Byurakn, Voghji RWCs in the “Armenian Tradiotional Tarazes” Festival On June 28 “Armenian Tradiotional Tarazes” Festival took place in Arpeni Community, Shirak region which was organized by “Homeland Development Initiative’’ foundation. RWC members from Aregnadem, Byurakn and Voghji communities participated in the festival by the initiative of Green Lane NGO in cooperation with CENN within the framework of the project “Empowered Rural Women for Sustainable Agriculture in the South Caucasus”. Aregnadem RWC participated in festival and presented their agricultural production, different souvenirs, clothes, household items based on national motives. RWC members from Byurakn and Voghji communities were visitors in order to get an experience and skills in such kind of еvents. This will help them to successfully participate in the upcoming conference on sustainable agriculture being organized by Green Lane NGO on October 2014. The festival was held in lively and festive atmosphere with the games and dances. The Empowered Rural Women for Sustainable Agriculture in the South Caucasus project is implemented with the financial support of the Austrian Development Agency, and Hilfswerk Austria International in partnership with CENN in Georgia and “Green Lane” Agricultural Assistance NGO in Armenia.
Posted on: Wed, 09 Jul 2014 12:32:55 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015