Ժամանակին,կար օրենք այն մասին,որ - TopicsExpress



          

Ժամանակին,կար օրենք այն մասին,որ պիտի նախապես թաղապետարանների և հատկապես քաղաքապետարանի գովազդի բաժինները,տեսնեին և հաստատեին պաստառների նախնական դիզայներն ու նոր տեղադրման թույլտվություն տային:Հիմա տեղյակ չեմ այդ օրենքը գործում է թե ոչ:Եթե այո, ապա ուր է նրանց ուշադրությունն երբ քաղաքում ողողված են ԲԱԼԱ արտահայտությամբ պաստառներ:Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ,որ մեր սիրելի մայրաքաղաքում, հետագայում կլինեն ՇԵՇ-ԲԵՇ, ՓԱՆՋ, ԳՅՈԶԱԼ, ՄԱՆԵԹ, ԲԱՅՂՈՒՇ կամ նմանօրինակ բառերով ողողված պաստառներ:Խնդրում եմ, ամեն փոքրիկ բանից սկսենք մեզ վերանայել`մեծին հասնելու ձգտումով: Հ.Գ. Հատուկ, հետագայում չարախոսողների համար իմ հետգրությունը:Ես դեմ չեմ այդ երգող տղային,ոչ էլ անձամբ ճանաչում եմ:Ես սրտանց մաղթում եմ իրեն հաջողություններ,հատկապես երբ այդքան գեղեցիկ ձայնային տվյալներ ունի`իսպանական մոտիվներով:Խոսքս խոսքի մասին է:
Posted on: Fri, 19 Jul 2013 10:16:15 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015