ԻՆՉՈՒ ԵՄ ՍԻՐՈՒՄ - TopicsExpress



          

ԻՆՉՈՒ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԼԻՎԵՐՊՈՒԼԸ... Նվիրում եմ Կարմիրների բոլոր երկրպագուներին The players have changed, the managers have occasionally changed, but the character and the confidence of Liverpool FC have never changed. Մայքլ Ջեյ, անգլիացի ֆուտբոլային մեկնաբան Once a European champion, always a European champion. Ջերրի ՄըքՔոյ, լիվերպուլցի ֆուտբոլային մեկնաբան, մայիս, 2005 2008: Էնֆիլդ: Լիվերպուլ-Արսենալ խաղի ժամանակ (4:4) երկրպագու սքաուսներից մեկը մերսիսայդյան դժվարըմբռնելի առոգանությամբ սենց արտահայտոթյուն արեց թիմի մասին. Them geezers may foil the match but theyre still our lads (Էս տղերքը կարան փչացնեն խաղը, բայց մեկա մեր տղերքն են): Լիվերպուլցիների 80%-ը իռլանդացիների ու ուելսցիների հետնորդներ են: Իրանք իրանց տարբերակում եմ մնացած անգլիացիներից ու հատկապես լոնդոնցիքից (լոնդոնցիքի մասին արհամարհական արտահայտություն կա՝ teddy boys, մոտավորապես պապայի բալիկներ): Ու էդ տարբերակումը էրևումա հատկապես ֆուտբոլային խաղերի ժամանակ, օրինակ, նման սլոգանների տեսքով՝ We are not English, we are Scouse. Լիվերպուլում մարդիկ ուղիղ խոսող են: Ակնարկներով խոսելը ու խոսքը ցրելը էդ մարդկանց խորթա: Հումորով են շատ: Հաճախ կարողա չոր ու անմարդամոտ թվան, բայց դա միայն առաջին հայացքից: Ավելի մոտիկից ճանաչելով, հասկանում ես, որ Մերսիսայդ շրջանի ժողովուրդը կարան ամենանվիրված ու հավատարիմ ընկերները լինեն: 2008-ին քաղաքը ճանաչվելա Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Աշխարհի ամենամեծ նավահանգիստներից մեկնա: Բացի իմ շատ սիրելի ԲԻԹԼԶ-ից, Լիվերպուլը նաև աշխարհի ամենամեծ բողոքական եկեղեցու՝ Cathedral Church of Christ-ի, ամենագեղեցիկ օդանավակայններից մեկի՝ John Lennon Airport-ի, Եվրոպայի ամենամեծ ամենամյա երաժշտական փառատոնի (Mathew Street), աշխարհում առաջին մոդեռնիստական շենքի՝ Oriel Chambers-ի, Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոնի՝ Empire Theatre-ի, Եվրոպայի ամենահին չինական թաղամասի, սևամորթների՝ Անգլիայում ամենահին համայնքի, հանրահայտ Albert Dock-ի (դոկերը նավահանգստային պահեստներն են, որոնք Լիվերպուլում համարվում են թանգարան բաց երկնքի տակ՝ 19-րդ դարի ինժեներական մտքի գլուխգործոցներ), ամենալավ ֆուտբոլային թիմերի ու ամենադաժան փողոցային ծեծկռտուքների հայրենիքնա: Լիվերպուլում մարդիկ ապրում են ֆուտբոլով: Դե դա շատ ուրիշ վայրերում էլա տենց, բայց էդ քաղաքում ֆուտբոլը օդի ու ջրի մեջա: Ու էն մարդիկ, ովքեր կարծում են, որ խոսքս միայն LIverpool FC-ի մասինա, սխալվում են: Շատ ավելի հին Էվերթոնը (1878) քաղաքի մի զգալի հատվածի սիրելի ակումբնա ու Էվերթոնի խաղերի օրերին Գուդիսոն Պարկի շրջակա փողոցներով անցնելը, մեղմ ասած, բավականին դժվարա: Ֆուտբոլային առումով քաղաքը հայտնիա նաև նրանով, որ էս քաղաքում երևի աշխարհի ամենաբաժանված ընտանինքներն են ապրում, այսինքն էնպիսի ընտանիքներ, որոնք, ըստ ֆուտբոլային նախասիրության, կիսված են Liverpool FC-ի ու Everton FC-ի միջև ( օրինակ, տղան ու մայրը Լիվերպուլի ֆան են, աղջիկն ու հայրը՝ Էվերթոնի): Լիվերպուլ-Էվերթոն խաղը, ի տարբերություն անգլիական մնացած բոլոր դերբիների, համարվումա friendly derby, չնայած ամենաշատ կարմիր քարտերը, ըստ վիճակագրության, անգլիական պրեմիեր լիգայում հենց էս դիմակայության ժամանակ են էրևում: Լիվերպուլը է՛ն քաղաքնա, որտեղ Եվրոպայով, Անգլիայով ու ֆուտբոլով հետաքրքրվող բոլոր մարդիկ, գոնե մեկ անգամ պետքա լինեն (շատերը՝ վերադառնալու ակնկալիքով ;) ): P.S. Լիվերպուլ քաղաքը ածականներ ունի, որոնցից ամենալավը, ինձ համար, էս էրկուսն են՝ The Pool of Life ու The World in One City:
Posted on: Sat, 29 Mar 2014 16:44:26 +0000

Recently Viewed Topics




© 2015