ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ Տեսել - TopicsExpress



          

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ Տեսել եք – Ջիվանու 160-ամյակին նվիրված համերգը: Հանճարեղ «Խելքի աշեցեք» երգի կատարումը: «Սայաթ-Նովա» համույթը: Արևելորեն շքեղ ու առատաձեռն – Թովմաս Պողոսյանը հրավիրում է իր արվեստակից ընկերներին՝ մեկական քառյակ երգելու: Հայ ազնվականները երգում են իմաստուն քառյակներ: Բեմի վրա հայկական ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է: Արևելորեն արդար և իմաստուն – թագավորը միայն կառավարում է երգի կատարումը: Նա ամեն քառյակի կատարման համար մի վեհ, եղբայրական շարժումով ասպարեզ է կանչում նոր երգչի: Այս ՆՈՐԸ, ՄԻԱԿԸ, ԱՆԿՐԿՆԵԼԻՆ - բացում է քառյակի իմաստը, խորքը… Թագավորը նրան շնորհակալ է լինում, արքայորեն համեստ ճանապարհում է և կանչում մի ՆՈՐ կատարողի: Եվ այդպես կառուցվում է Տաճարը: Եվ ինչպե՞ս չասեմ – նայեցեք «Խելքի աշեցեք» երգի կատարումը և կտեսնեք, թե իմաստուն կառավարիչը ինչպես պետք վարի երկրի կառուցումը – նա ամեն գործի համար կկանչի ՆՈՐ, ՄԻԱԿ, ԱՆԿՐԿՆԵԼԻ կատարողի… Եվ այնժամ մեր երկիրը կլինի նույնքան գեղեցիկ, որքան Ջիվանու ստեղծագործությունը: Լեւոն Դռնոյան 27 սեպտեմբերի 2013թ.
Posted on: Fri, 27 Sep 2013 19:05:31 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015