Նոյեմբերի 2-3, 2013թ., սեմինար - TopicsExpress



          

Նոյեմբերի 2-3, 2013թ., սեմինար «Ռադիոախտորոշումը ստոմատոլոգիայում» Ռոգացկին Դմիտրի Վասիլի Թեմա «Ռադիոախտորոշումը ստոմատոլոգիայում» (ժ. 10:00-17:00) ԾՐԱԳԻՐ Առաջին օր Ատամների ներբերանային նկարահանման ժամանակ ռադիոգրաֆիկ պատկերի ձևավորման սկզբունքները: Ոսկրային հյուսվածքի որակական և քանակական հարաբերակցությունը նորմայում և պաթոլոգիայի ժամանակ: Ճառագայթային տերմինալոգիան բժիշկ - ստոմատոլոգի բառապաշարում: «Ինչու ամեն ինչ չի կարելի տեսնել ռենտգեն պատկերի» վրա և ինչ կարելի է իսկապես տեսնել ներբերանային ռադիոգրամմայի վրա: Ռենտգեն պատկերի խտության և կոնֆիգուրացիայի տարբերությունը նույն ախտաբանական պրոցեսների ժամանակ՝ կախված ուսումնասիրվող շրջանի անատոմիկ կառուցվածքից: Պլուս- հյուսվածք՝ օստեոսկլերոտիկ փոփոխությունները ռենտգեն պատկերի վրա ախտաֆիզիոլոգիայի տեսանկյունից: Ոսկրային հյուսվածքի փոփոխությունները, ինչպիսին այն կա երկչափ և եռաչափ ռենտգեն պատկերի վրա: Դեկալցինացիայի վիզուալ որոշման և ավանդական հյուսվածաբանական ախտորոշման կորելյացիա՝ սովորական առասպել, թե օբյեկտիվ իրականության: Պատկերի եզրագիծ ձևավորող էլեմենտները և նոսրացման իրական չափսերը: Ներբերանային ռենտգեն պատկերի հաստատում և մեկնաբանում: Ատամի արմատի 1/3-ի և շրջակա հյուսվածքների անատոմիան և ռադիոանատոմիան: Արմատախողովակների օբտուրացիայի որակի գնահատման չափանիշները ռենտգենի միջոցով: Ատամներ, որոնք ունեն բարդ արմատներ կամ արմատախողովակներ - ինչպես դրանց որսալ, որպեսզի ուսումնասիրել և ինչ է անհրաժեշտ տեսնել: էնդոդոնտիկ գլուխգործոցներ, սխալները և կազուսները ներբերանային ռենտգեն պատկերների վրա: Բուժումից հետո ոսկրային հյուսվածքի վերականգնման մոնիտորինգ՝ ապաքինման չափանիշները: Ներբերանային պատկերների ինֆորմատիվության աստիճանի և նշանակետային արտացոլման կորելյացիան համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ: Ինչպես ճիշտ կատարել ատամների ռենտգենը - դիրքվորման հիմունքները ներբերանային ռադիոգրաֆիայի ժամանակ: Նրբությունները, սկզբունքները և կանոնները ատամների ռենտգեն նկարահանման ժամանակ: Դիրքի ընտրության սխալները, որոնք հանգեցնում են ախտորոշման սխալների: Ինչ է ատամնաշարերի պանորամային տոմոգրամման(դիմածնոտային շրջանի օրտոպանտոմոգրամմա կամ զոնոգրամմա): Նկարահանման եւ պատկերի արտացոլման տեխնիկական ասպեկտները: Ծնոտների ռենտգեն –անատոմիան պանորամային զոնոգրամմայի վրա (օրթոպանտոմոգրամմա): Ինչ կարելի է տեսնել պանորամային տոմոգրամմայի վրա, ինչը՝ ոչ: Որակյալ զոնոգրամման կծվածքի տարբեր կառուցվածքների եւ անոմալիաների ժամանակ: Պանորամիկ տոմոգրամմայի աղավաղումները՝ իրական և մտացածին: Դիրքավորման ժամանակ բնորոշ ռենտգենաբանական սխալներ՝ ինչպես այն ճանաչել եւ չշփոթել պաթոլոգիայի հետ: Ռենտգենաբանակ մոնիթորինգ թվային համապատկերային տոմոգրամմայի միջոցով, որոշ անատոմիական գոյացությունների R-պատկերի առանձնահատկությունները: Ստոմատոլոգիական ընդունելության ժամանակ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի հիմնաբորումը: Ոսկրային հյուսվածքի վիճակը նորմայում և պաթոլոգիայի ժամանակ համակարգչային տոմոգրաֆիայի տվյալներով: Երկրորդ օր Կոմպլեքսային ռադիոախտորոշումը պարօդոնտի հիվանդությունների ժամանակ: Արդյո՞ք մեծ է համապատկերային տոմոգրաֆիայի արժեքը պարօդոնտոլոգի համար: Ատամների ներբերանային նկարահանում. ինչու՞մն է տարբերությունը ստանդարտ հավասարաչափականի և օրթոգոնալի միջև: Ինչպես է պետք “նկարել” պարօդոնտը, որպեսզի անհեթեթություն չասել: Ինչ իրականում պետք է տեսնի պարօդոնտոլոգը պատկերի վրա և ինչպես այն ճիշտ կատարել: Երկչափ և եռաչափ հետազոտության Ինֆորմատիվության աստիճանի կորելեացիա: ՀՏ ախտորոշման մեթոդը պարօդոնտիտի ախտորոշման ժամանակ: Ատամնաշարերի պանորամային վերակառուցում: Ուղղահայաց և հորիզոնական կորուստ. որտեղից հաշվել և ինչ տեսք ունի այն իրականում: Ատամների եռաչափ վիզուալիզացիայի սկզբունքները ՀՏ մեթոդով: Ատամի տարածական կոորդինատները և վիրտուալ դիրքավորումը: Ատամների եռաչափ ռադիոանատոմիան ՝ ստանդարտ կառուցվածքը և նորմայի ծայրահեղ տարբերակները: Արդո՞ք համապատասխանում է դասագրքերում գրվածը եռաչափ պատկերում տեսածի հետ: Հինգարմատանի մոլյարներ և С-անման պրեմոլյարներ . նորմայի տարբերակներ կամ այլանդակություն: Ատամների կառուցվածքի բոլոր հնարավոր տարբերակների մոնիթորինգ համակարգչային տոմոգրամմայի միջոցով: Դենտինոդիսպլազիա և միկրոդոնտիա, անկատար դենտինոգենեզ և պոստտրավմատիկ օբլիտերացիա . ռադիոդիագնոստիկ հատկանիշները և ճանաչման եղանակները: Մալֆորմացիաներ և ատամների կառուցվածքի անոմալիաներ. վիճակագրություն և կազուիստիկա: Արդոք գոյություն ունե՞ն երկարմատանի կտրիչներ: Հեմինացիա, ֆուզիոն, Dens invaginatus, Dentes spinosi, talon caps, էվագինացիա, դիլացերացիաներ, գերկոմպլեկտային արմատներ, տաուրոդոնտիա, մակրոդոնտիա, միկրոդոնտիա և այլն: Գերկոմպլեկտային կտրիչ . արդո՞ք դա կտրիչ է: Գերկոմպլեկտային ատամներ ՝ բիկուսպիդ և պարամոլյար:Գերկոմպլեկտային ատամների սահմանում և դասակարգում: Օդոնտոմաներ . ինչ է դա և ինչ տեսք ունի այն ՀՏ-ի վրա: Dens invaginatus (“ատամն ատամի մեջ”) մանրամասն ախտորոշիչ զեկույց պաթոլոգիայի մասին . արտահայտման ձևերը, ախտորոշում, վիճակագրություն, դասակարգում: Պսակաարմատային ակոսը, էմալային պրոգրեսիան, էնամելոման որպես լոկալ պարօդոնտիտի պատճառներ, զարգացման տարբերակները և ախտորոշումը: Հսկաբջջային էպուլիս և էմալային կաթիլներ, մալֆորմացիայի կապը այլ պաթոլոգիաների հետ, տարբերակիչ ախտորոշում: Դիմածնոտային շրջանի վնասվածք. ՀՏ-ի դիագնոստիկ հնարավորությունները դեմքի ոսկրերի կոտրվածքների հետազոտման ժամանակ: Երկչափ և եռաչափ պատկերների ինֆորմատիվության համեմատություն: Ատամների սուր վնասվածք (ԱՍՎ): ԱՍՎ ժամանակակից դասակարգում Andreason 2007: Ատամների վնասվածքի հեռավոր հետևանքները: Արմատի ճաքի և վիտալ ատամի ճաքի դիագնոստիկ չափանիշները: Ատամի ուղղահայաց կոտրվածքի և պերֆորացիաների ռադիոգրաֆիկ պատկերը և տարբերակիչ ախտորոշումը: Արտեֆակտներ որոնք խոչընդոտում են տեսնել ճաքը: Դիրքավորման կանոնները ատամի երկայնական կոտրվածքի ժամանակ ներբերանային պատկերի միջոցով: Ծնոտների կիստաներ՝ ժամանակակից կոնցեպցիա և դասակարգում: Ինչն է համարվում կիստա, և ինչը՝ ոչ, սակայն պատկերի վրա նման տեսք ունի: Միֆ տրավմատիկ կիստայի մասին: Ռադիկուլյար, ռեզիդուալ, պարադենտալ, պերիօդոնտալ և ծնոտների այլ կիստաների եռաչափ վիզուալիզացիա: Կերատոկիստա – կիստա, թե՞ ուռուցք: Փաստարկներ “կողմ” և “դեմ”: Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում “գլոբուլոմաքսիլյար կիստան”: Կիստաների բնորոշ ռադիոսեմիոտիկան և տոպոգրաֆիան: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 091 34 97 29 հեռախոսահամարով:
Posted on: Tue, 15 Oct 2013 18:49:25 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015