Որոշ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, - TopicsExpress



          

Որոշ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ «Ասպարեզ» ակումբի խոսքի ազատության սրահը բոլորի համար է եւ մենք նախապես չենք «կարդում» մարդկանց մտքերը, նոր որոշում՝ թույլատրե՞լ նրանց արտահայտվել, թե՞ ոչ: Զարմանում են ու «փիլիսոփայական» ճառեր կարդում գլխներիս, թե ինչպե՞ս կարելի է այս կամ այն մարդկանց թույլատրել, որ ազատ արտահայտվեն, որ իրենց մտքերը «վատն» են, «բարոյական» չեն: Երեւի մտածում են՝ լրագրողը պետք է նախապես «գրաքննության» ենթարկի իրեն հարցազրույց տվողին, որ նոր տեքստը հրապարակի: Դե նման մարդկանց մտածելակերպի վրա զարմանալ էլ պետք չէ, քանի որ ազատ արտահայտվող ԶԼՄ Հայաստանում համարյա չի մնացել եւ երբ հանդիպում են այդպիսի մի քանի եզակիների, զարմանում են:
Posted on: Fri, 22 Nov 2013 18:52:20 +0000

Trending Topics




© 2015