Տարբեր աիմականներ զանգահարելով - TopicsExpress



          

Տարբեր աիմականներ զանգահարելով մտահոգութիւն են յայտնում, որ Արմէն Մարտիրոսեանի էջում գրուած է, որ ԱԻՄ-ի նշած (քաղաքապետարանին գրած) օրն ու ժամին, նոյն տեղում Ժառանգութիւնն է հանրահաւաք է անելու։ Մի անհանգստացեք, իրենք մէկ թէ երկու ամսով «բլոկ» են արել Ազատութեան հրապարակը ինչ-ինչ նկատառումներով կամ նպատակով, բայց երեկ մենք պայմանաւորուել ենք, որ Արեւմտեան Հայաստանում գտնուող Րաֆֆի Յովհաննիսեանի վերադարձից յետոյ այդ հարցը կկարգաւորուի, կարճ ասած՝ մեզ չեն խանգարի։ Վերջին ապուշն էլ գիտէ, թէ ով եւ որ կազմակերպութիւնն է եղել Սեպտեմբերի 21-ի նախաձեռնողն ու գլխաւոր կազմակերպիչը։ Էնպէս որ միայն չեկիստական թափթփուկները կարող են փորձել մեզ խանգարել եւ ոչ Ժառանգութիւնը։ Ուրեմն ոչինչ չի փոխւում՝ Սեպտեմբերի 20-ին ժամը 18-ին... եւ հրաւիրեք նաեւ միւս կուակցութիւնների ներկայացուցիչներին խօսելու սեպտեմբերի 21-ի մասին, ՄՄ-ի եւ ԵՄ հեռանկարի, Բացարձակ ժողովրդավարութեան, իմ դէմքով հայութեան դէմ արուած մահափորձի, «սահմանադրական բարեփոխումների» եւ այլ խնդիրներն մասին։
Posted on: Fri, 13 Sep 2013 08:14:38 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015