Ֆուտբոլ չեմ նայում, բայց կարդում եմ - TopicsExpress



          

Ֆուտբոլ չեմ նայում, բայց կարդում եմ ֆուտբոլասերների արձագանքները: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, գիտեմ, որ մեծ ապագա է սպասվում մեր տղային: Գիտեմ, որ ֆուտբոլասերները հպարտանում են իրենց «Հենո»-յով: Բա ու՞ր եք, ինչու՞ ձեններդ չի լսվում: Ձեր աչքի առաջ նոր ճակատագիր է խաթարվում: «Լիվերպուլը» նկատել եւ գնահատել է մեր ֆուտբոլիստին, 23 միլիոն ֆունտ է առաջարկել «Շախտյորին», որը համաձայնել է այդ գումարի դիմաց հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից: Ու մեկ էլ պարզվում է, որ այդ գործարքը չի կարող կայանալ, որովհետեւ Ուկրաինայի չեմպիոն հայ ֆուտբոլիստի իրավունքների միայն կեսն է պատկանում իրեն, մյուս կեսը պատկանում է Նեմեց Ռուբոյին ու Օլեգ Մկրտչյանին:
Posted on: Fri, 21 Jun 2013 20:15:51 +0000

Recently Viewed Topics




© 2015