Այսօր պատահաբար լուրերով դիտեցի - TopicsExpress



          

Այսօր պատահաբար լուրերով դիտեցի ռեպորտաժ Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ինձ բացարձակ չէր հետարքրում, թե ով է ընտրվել այդ կառույցի ղեկավար: Սակայն դա չէ իմ գրառման բուն խնդիրը: Ինձ համար ուղղակի զարհուրելի էր դիտել գրողների համագումարի կադրերը, որտեղ ոչ թե գրական, ինտելեկտուալ, կուլտուրական (բառիս լայն իմաստով) մթնոլորտ էր, այլ` մի տեսարան, որ չգիտեմ, թե ինչ բառերով նկարագրեմ: Նման բարքերի և գաղափարների տեր գրողներից ես` ժամանակակից ընթերցողս, հաստատապես սպասելիք չունեմ: Չէ, անշուշտ, նրանց մեջ կլինեն արժանավոր գրողներ, բայց ինչպես հասկանում եմ նրանք եղանակ չեն ստեղծում, ցավոք սրտի չեն ստեղծում: Չէ, պարոնայք, կլասիկայից լավը չկա: Կարդացեք կլասիկա...
Posted on: Sun, 20 Oct 2013 19:24:55 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015