Մեզանից մեկը Մեզանից մեկը, անշուշտ, - TopicsExpress



          

Մեզանից մեկը Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ, Մեզանից մեկը՝ Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ՝ Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ՝ Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ՝ Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտն այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու՝ ինձ մոտ, Ես՝ քեզ Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի:
Posted on: Mon, 02 Sep 2013 22:55:07 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015