Մի օր մի շատ խելացի մարդ ասաց իր - TopicsExpress



          

Մի օր մի շատ խելացի մարդ ասաց իր ընկերոջը. -Ուշադիր զննիր այն սենյակը, որտեղ մենք հիմա գտնվում ենք և փորձիր հիշել բոլոր շագանակագույն իրերը: Սենյակում շատ կային շագանակագույն իրեր, և նրա ընկերը հեշտությամբ կատարեց առաջադրանքը: Հետո խելացիչինացին տվեց իր հաջորդ առաջադրանքը: -Իսկ հիմա փակիր աչքերդ և թվարկիր բոլոր կապույտ իրերը: Նրա ընկերը շփոթվեց. -Ես ոչ մի կապույտ բան չեմ տեսել, ես միայն քո առաջադրանքով հիշել եմ բոլոր շագանակագույն իրերը: Իմաստունը պատասխանեց. -Բացիր աչքերդ և նայիր, տես թե որքան կապույտ իրեր կան սենյակում: Դա իրոք այդպես էր… հետո իմաստունը շարունակեց. -Եթե դու սենյակում փնտրես միայն շագանակագույն իրեր, իսկ կյանքում նմանապես վատ բաներ, ապա միայն դրանք կնկատես, կտեսնես բացառապես միայն դրանք…եթե դու փնտրես միայն բացասականը, ապա անպայման կգտնես այն… և միայն դրանով կլցնես կյանքդ…
Posted on: Sun, 20 Oct 2013 20:03:55 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015