Մտածում եմ և փորձում եմ հասկանալ թե - TopicsExpress



          

Մտածում եմ և փորձում եմ հասկանալ թե «մարդը» ինչ զգացողություն է ունենում, երբ հրաժարվում է իր լեզվից և ազգությունից…Այսօր աշխատավայրում մի կնոջ եմ հանդիպել ու ամբողջ օրը նրան մոռանալ չեմ կարողանում…Երբ մոտեցավ ինձ ողջունեցի անգլերենով, հետո նայելով թղթերը պարզեցի որ հայ է և անմիջապես անցա հայերենի…Դեմքը խոժոռվեց և թունոտ հայացք նետելով վրաս` վարժ անգլերենով ասաց որ իր հետ միայն անգլերեն խոսեմ…Սառեցի…Այնքան բան էի ուզում ասել այդ թուրքացած «հայ» կնոջը, բայց արցունքներս խեղդում էին, կոկորդս սեղմվել էր և մինջև վերջին պահն էլ չկարողացա անգամ անգլերենով մեկ բառ փոխանակել նրա հետ…Ցավում եմ, որ թշնամուս լեզուն` թուրքերենը, չեմ սովորել, երևի արժեր նրան թուրքերենով սպասարկել… Թուրքացած «հայեր» կոչ եմ անում ձեզ,եթե ամաչում եք ՀԱՅ լինելուց կամ ՀԱՅԵՐԵՆ խոսելուց փոխեք ձեր ազգանունը, մի կրեք հային պատկանող -յան-ը…
Posted on: Thu, 01 Aug 2013 06:01:47 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015