...Ազգականներին արտոնություններ - TopicsExpress



          

...Ազգականներին արտոնություններ տրամադրելու ճանապարհը երբեք գաղափարների խրախուսման լավագույն ուղին չի եղել: Տրդատին հաջորդեցին շատերը, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի որդի, հայոց կաթողիկոս Արիստակեսը, Լուսավորչի թոռ, նույնպես կաթողիկոս Հուսիկը, ամենայն հավանականությամբ՝ ինքը Գրիգոր Լուսավորիչը, իսկ նրա վերջին ժառանգ Ներսես կաթողիկոսը եթե չի զոհվել, ապա իր մահով պիտակավորել է Հայաստանի լավագույն, երիտասարդ, եռանդուն թագավորներից մեկին՝ Պապին, դառնալով նրա սպանության պատճառը և հիմք դնելով Մեծ Հայքի կործանմանը: Առհասարակ Լուսավորչի ողջ տոհմը, բացառությամբ յոթ տարի կաթողիկոսած խեղջ ու կրակ Վրթանեսի, մահացել են բռնի մահով: Եվ այդ տոհմին չփրկեց Հայաստանի լավագույն գավառները տոհմական կալված դարձնելու, տոհմական կալվածներն ավելացնելու հարաճուն, անզուսպ ախորժակը: Տրդատի վախճանվելու ժամանակ հարձակում էր եղել նաև Տարոնում գտնվող Վրթանեսի վրա, բայց վերջինիս հաջողվել էր խուսափել և անցնել հայրենական կալվածը՝ Եկեղյաց գավառ, Թիլ (Մ.Խորենացի, 166): Փ.Բուզանդի հաղորդման համաձայն դա արել էին քրիստոնեության հակառակորդները, «…այն մարդիկ, ովքեր մինչև այդ ժամանակ գաղտնի էին պահում հեթանոսական կռապաշտական սովորությունները, մոտ երկու հազար հոգի, միասին հավաքվելով՝ խորհուրդ արին սպանել աստծու քահանայապետ Վրթանեսին»: Դա արել են մարդիկ, ովքեր այդպես էլ չեն հասկացել, թե ինչու Տրդատ թագավորը հայոց երկրի տարբեր կողմերին հրաման տվեց … ուսման համար մատաղ մանուկների բազմություն բերել և նրանց վրա հմուտ ուսուցիչներ կարգել և նրանց կրթել, այսինքն՝ իրականում ուղեղները լվանալ այնքան, մինչև նրանք ասեն «մոռացա իմ ժողովրդին ու ու իմ հին տունը» (Ագաթանգեղոս): Չէին մոռացել մարդիկ, չէին մոռացել ոչ իրենց ժողովրդին, ոչ իրենց հին տունը: Գուցե արժե՞ պարբերաբար հիշել այս դեպքերը: - See more at: lragir.am/index/arm/0/comments/view/87963#sthash.p3qUNKWq.dpuf lragir.am/index/arm/0/comments/view/87963
Posted on: Mon, 09 Sep 2013 02:33:57 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015