Արդեն յոթ տարի է, որ ուրիշ կյանքով եմ - TopicsExpress



          

Արդեն յոթ տարի է, որ ուրիշ կյանքով եմ ապրում: Չեմ ասում նոր, որովհետև այդ կյանքափոխումը շատ ծանր գնով եղավ: Այս ընթացքում մի բան հասկացա, որ կյանքն ամենափխրուն երևույթն է աշխարհում: Ու զարմանալին այն է, մարդիկ չեն ուզում հավատալ, որ դա մի օր իրենց հետ էլ է պատահելու: Բոլորն ապրում են այնպես, կարծես հենց իրենք անմահ են լինելու: Հաճախ մեղադրում են, թե չափազանց շատ եմ «շտապում» ապրել, լավ կլինի հանգիստ լինեմ, էներգիաս համաչափ բաժանեմ, որ մնացած կյանքիս էլ հերիքի… Ախր ո՞նց ասեմ, որ բոլոր բջիջներովս եմ ընկալել այն զգացումը, որ կյանքը մշուշի, ծխի պես է, քամու մի ալիք` և այն այլևս չկա: Երբ ասում եմ` կարևոր չի մոմի բարձրությունը, ավելի կարևոր է նրա տված լույսը, ինձ հակառակվում են, թե խանձվելով ապրելն էլ վատ չի, մոմի բարձրությունն էլ է կարևոր: Ի՞նչ ասեմ, դուք գիտեք… Ես էլ գիտեմ, որ կյանքն այնպիսին է, որ վաղը կարող է չգալ ինձ համար, կամ կողքինիս համար: Եվ այն ջերմությունը, որ հիմա ժլատի պես խնայում ու չեմ տալիս դիմացինին, մտածելով, թե դեռ կհասցնեմ, դեռ թող լրիվ վաստակի այդ իրավունքը, էլ կարող է չհասցնեմ տալ… Համարեք ինձ անլուրջ մարդ, որ անտեղի շտապում է, դա ձեր գործն է: Մեր սիրելի Մարկի հեռանալը ևս մի անգամ ապացուցեց, որ իմ զգացածը ճիշտ է: Ափսոս, որ հեռացար Մարկ, ափսոս, ափսոս, հազար ափսոս…
Posted on: Wed, 31 Jul 2013 10:28:13 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015