Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար, Ես - TopicsExpress



          

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին։ Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար — Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն Արևանման, արնավառ խոսքի,— Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար — Խոսքեր չկային ու արև չկար...
Posted on: Wed, 13 Nov 2013 15:46:10 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015