Դպրոցի գրքերն ավարտելուց հետո անցա - TopicsExpress



          

Դպրոցի գրքերն ավարտելուց հետո անցա հարևանների գրքերին: Այնպես ստացվեց, որ իմ մանկության տարիները համընկավ "մութ ու ցուրտ" տարիներին: Կարող է տարօրինակ թվալ, բայց ես ուրախ եմ այդ մութ ու ցուրտ տարիների համար, քանի որ գիտակցում եմ, որ եթե լինեին համակարգիչ ու հեռուստացույց, գուցե ես չծանոթանայի ընդհանրապես գրականությանը: Կյանքիս գրքերի մի մեծ հատված կարդացել եմ մոմի լույսի տակ: Բանը հասավ նրան, որ աչքերի հետ խնդիրներ սկսեցին առաջ գալ (պատճառը թերևս մոմի լույսն էր) ու ինձ արգելեցին գիրք կարդալ, բայց դե... երբ արգելում էին, վերցնում էի գիրքը, դուրս գալիս տանից, մի հարմար տեղ գտնում ու կարդում հերթական գիրքը: Պետք է խոստովանեմ, որ մինչ համալսարան ընդունվելը գրքերի գերակշիռ մասը հայ գրականությունից էին և ուրախ եմ դրա համար: Մենք արժանի գրականություն ունենք:
Posted on: Thu, 19 Sep 2013 17:43:36 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015