Լևոն Զուրաբյան Արդյունքում - TopicsExpress



          

Լևոն Զուրաբյան Արդյունքում Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում, կորցրել են խնդրի հայանպաստ կարգավորման որեւէ հեռանկար եւ սկսել են Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակական կարծիքը նախապատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների: Շեշտում եմ, ոչ թե փոխզիջման, այլ միակողմանի զիջումների: Նման ջանքերի ամենավառ ապացույցն է իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու Զորի Բալայանի եւ Հայկ Քոթանջյանի լացակումած եւ պարտվողական նամակների փառաբանման շքերթը, ինչը կասկած չի թողնում, որ վերջիններս իշխող ռեժիմի ոչ պաշտոնական խոսափողներն են: Ղարաբաղի հարցում սեփական պարտությունը արձանագրելով հանդերձ, իշխանությունները ոչ թե պատրաստվում են հրաժարական տալ եւ թույլ տալ առողջ քաղաքական ուժերին շտկել իրավիճակը, ինչպես կվարվեր պետական մտածողություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ, այլ Ղարաբաղը հանձնելու գնով պահպանել սեփական իշխանությունը: ilur.am/news/view/20064.html
Posted on: Tue, 22 Oct 2013 19:38:21 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015