Խոսքս ուղղում եմ Ստյոպա Սաֆարյանին: - TopicsExpress



          

Խոսքս ուղղում եմ Ստյոպա Սաֆարյանին: Հարգելի’ Ստյոպա, Նավասարդ Սրբազանը Հայ առաքելական եկեղեցու ամենանվիրական հետևորդներից է, Հայաստանի Հանրապետության ապագայով մտահոգ հայ: Ցավում եմ, որ դու նման անհիմն խոսքեր ես ուղղում նման հայի հասցեին: Նա մեծ հոգևորական է, եղել է երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի և երջանկահիշատակ Գարեգին Առաջինի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Եթե Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չլիներ իրական հավատացյալ և Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ, չէր կարող նման մարդկանց կողմից սիրվել և նրանց վստահությանն արժանանալ: Իր ամբողջ կյանքը Սրբազանը նվիրել է Հայ առաքելական եկեղեցուն և մեր պետությանը: Նման մարդուց միայն կարելի է օրինակ վերցնել և նմանվել նրան: Ասեմ քեզ, որ ճանաչելով Սրբազանին` վստահ եմ, որ նույնիսկ քո անհեթեթ և անհասկանալի տողերը կարդալուց հետո նա շարունակելու է աղոթել քո հոգու փրկության համար, քանզի նրա համար ամեն մի հայ, անկախ այն բանից սիրում է իրեն, թե ոչ, իր հոտից է և իր ազգի ներկայացուցիչը: Խնդրում եմ քեզ, Ստյոպա, սթափվիր, քանզի չեմ ուզում հավատալ, որ դու կարող ես մարդուն չճանաչելով` նրան վիրավորել:
Posted on: Mon, 24 Jun 2013 19:10:54 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015