Կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ - TopicsExpress



          

Կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչվեց Պուշկինի, Տերյան, Կողբացու և Հին երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ։Նույն կարգավիճակը ստացած այլ հատվածների հետ այդ տարածքներում պետք է կատարվի Հյուսիսային պողոտային համահունչ կառուցապատում։ Իսկ դա նշանակում է, որ Հին երևանցու անունը կրող փողոցը վերջնականապես կստանա արդիական տեսք և ոչ մի կապ չի ունենա հին Երևանի հետ։ Կմնան միայն հիշողություններ՝ թղթին տրված կամ ոչ։ Մինչդեռ այդ փողոցի ձևավորումը սկսվել է դեռևս պարսկական տիրապետության տարիներին, անվանակոչվել է երբ Երևանը ռուսական գավառական կենտրոն էր։ Եվս մի քանի անգամ անվանափոխվել է խորհրդային և անկախության տարիներին։ Հին երևանցու փողոց է գնացել Անահիտ Առաքելյանը yerevan.armradio.am/Music/HIN%20EREVANCU%20POGHOC.mp3
Posted on: Fri, 06 Sep 2013 10:35:05 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015