Ճիշտ սնվելու հիմունքները 1) - TopicsExpress



          

Ճիշտ սնվելու հիմունքները 1) Հարկավոր է օրն սկսել մրգերով (ոչ ցիտրուսային): 2) Ջրալի ճաշեր չօգտագործել: 3) Սովորական ջրի փոխարեն օգտագործել սառցաջուր: 4) Միրգն ուտել միայն քաղցած ժամանակ: 5) Օճառ չօգտագործել. հակառակ դեպքում՝ շամպուն pH-5,5: 6) Պանիրը և այլ սպիտակուցներ ուտել միայն ուտելու սկզբում,կանաչեղենի, բանջարեղենի հետ, բայց ոչ երբեք հացի. սպիտակուցն այդպես ավելի լավ է յուրացվում: 7) Սոխն ու սխտորն ուտել միայն եփած կամ խորոված վիճակում: 8 ) Սպանախը ուտել միայն հում վիճակում` թե՛ առանձին, թե՛ աղցանների մեջ: 9) Վնասակար սնունդ են բոլոր թխվածքները, սպիտակաձավարը (մաննի), սուրճը: 10) Կաթի հետ որևէ այլ բան չխառնել և չեփել, որ չնեխի աղիքներում: 11) Ուտելուց հետո առնվազն 2 ժամ ջուր չխմել: 12) Յուղով կամ ձեթով հասուն լոբազգիներից կերակուր պատրաստելը վնասակար է` սպիտակուցին յուղեր խառնել չի կարելի: 13) Սուրճի փոխարեն 7-8 հատիկ սև, կծու բիբարը 1 թեյի գդալ մեղրի և մեկ բաժակ գոլացրած սառցաջրի հետ ծամել կամ կուլ տալ: Դա լավ նախաճաշ է, որից մեկ և ավելի ժամ անց օգտակար է միրգ ուտել` որպես երկրորդ նախաճաշ: 14) Եփած կերակուր ուտել օրական միայն մեկ անգամ` ժամը 14:000 -17:00 : 15) Ուտելիս չշտապել և ամեն պատառը ծամել 50 անգամից ոչ պակաս…: Հայկազ Սարգսյան - Սննդի Արվեստը
Posted on: Tue, 19 Nov 2013 16:45:00 +0000

Trending Topics




© 2015