Մի ծեր մարդ իր քսանհինգամյա տղայի - TopicsExpress



          

Մի ծեր մարդ իր քսանհինգամյա տղայի հետ նստում են գնացք: Տղան նստում է պատուհանի մոտ: Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը պարզում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է. _ Պա՛պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնու՞մ ես: Հայրը լսում է տղային ու ժպտում: Նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էր երիտասարդի քայլերին. նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում: _ Պա՛պ, տեսնու՞մ ես լիճն ու կենդանիներին, ամպերին նայի՛ր, տե՛ս` ինչ չքնաղ են: Քիչ անց սկսեց անձրև տեղալ: Տղան, երբ զգաց անձրևի կաթիլն իր ձեռքի վրա, կրկին ժպտաց ու ասաց. _ Պա՛պ, անձրև է գալիս, տեսնու՞մ ես, տեսնու՞մ ես, պա՛պ: Ամուսնական զույգը որոշեց հարց տալ ծերունուն. _ Պարո՛ն, ինչո՞ւ Ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ, շատ լավ մասնագետներ կան ու կօգնեն Ձեր տղային: Ծեր մարդը, նայելով զույգին, պատասխանեց. _ Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս. այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել:
Posted on: Wed, 19 Jun 2013 19:36:20 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015