Պահանջվում է մեսիա Քեննեդին ասում - TopicsExpress



          

Պահանջվում է մեսիա Քեննեդին ասում էր. «Մի հարցրու, թե ինչ է անում քեզ համար պետությունը: Փոխարենը հարցրու, թե ինչ ես դո՛ւ անում պետության համար»: Թվում է, թե տրիվիալ տրամաբանություն է, ու այս բանաձևի աշխատելու դեպքում ապահովվում է ամուր հետադարձ կապ ժողովրդի ու պետության միջև. որքան շատ է անում քաղաքացին պետության համար, այնքան ավելի շատ է պետությունն անում քաղաքացու համար: Բայց արի ու տես, որ մեզ մոտ այդ մեխանիզմը չի գործում ու չի գործում երկուստեք: Եթե քննարկենք միջին վիճակագրական քաղաքացու հավաքական կերպարը, ապա գործ ունենք համաշխարհային չափանիշներով բավականին իրազեկ ու տեղեկացված քաղաքացու հետ, ով գիտի, թե այս կամ այն նախարարն ով է ու ինչով է շնչում, հետաքրքրված է աշխարհաքաղաքական զարգացումներով ու պատրաստ է ընդարձակ վերլուծական ճառ կարդալ, թե ինչ ազդեցություն ունի ԱմեՐԿան աշխարհի ու Հայաստանի վրա, իսկ վերջում էլ հավելի. «Սաղ սութ ա, երգիրը երգիր չի»: Մինչդեռ, ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանությունները, որոնց նա արժանի է, իսկ մենք տարիներ շարունակ զբաղվում ենք վերոնշյալ բազմոցային քաղաքագիտությամբ ու վերլուծություններով՝ աստիճանաբար մարող հույսով, որ մեկ է, կգա այն մեսիան, այն փրկիչը, որ միանգամից կլուծի եղած բոլոր խնդիրները, իսկ մենք էլի բազմոցների վրա նստած կկարողանանք ավելի ուշադիր հետևել, որ նա ամեն ինչ ճիշտ անի և անընդհատ խորհուրդներ կտանք, թե ինչը, ոնց և ում անել: Սա փակուղի ու լճացման տանող մոտեցում է, որովհետև ոսկի օրենք է ինչպես անհատի մակարդակով, այնպես էլ հասարակության՝ եթե ինչ-որ բան ես ուզում, դրա համար պետք է պայքարել, դրան պետք է ձգտել, դրան պետք է անընդհատ գնալ: Եթե այս երեք կետերն ապահովվում են, ապա մնացածն արդեն ժամանակի ու փորձի հարց է: Վստահաբար, նույն բազմոցային գիտունները կառարկեն, որ մարդիկ չեն կարող ստիպել, որպեսզի պետությունը սկսի ճիշտ գործել ու մարդկանց պահել, բայց մենք անգամ նախադեպեր ունենք, երբ քաղաքացիները պահեցին իրենց քաղաքացուն վայել, հաջողվեց ներազդել պետական կառույցների վրա ու ստանալ ցանկալի արդյունք: Դժբախտաբար, անգամ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցողների զգալի մասի մոտ ավելի շատ անարխիստական ու հեղափոխական հայեցակարգն է գերիշխում, մինչդեռ, դա բնավ էլ արդյունավետ չէ ու ավելին՝ ինչ-որ առումով դելեգիտիմացնում է առաջ քաշվող պահանջները: Կա երկու նրբություն, որ պետք է քաջ գիտակցել. պետական ապարատը միայն բարձրաստիճան պաշտոնյաները չեն, դա քաղծառայողների ու չինովնիկների այն բազմահազարանոց բանակն է, որի գործառույթը երկրի կառավարումն է՝ տարբեր մակարդակներում ու տարբեր լիազորություններով օժտված լինելով, իսկ այդ չինովնիկները լուսնից չեն գալիս, անգամ արտասահմանից չեն ներկրվում, այլ հենց մեր հասարակության, մեր շարքերից են դուրս գալիս, ու ոչ մի հեղափոխություն չի կարող շտկել համակարգի արատները, եթե դրանք համակարգի մեջ են գալիս մարդկանց հետ: Եթե հեղափոխություն, ապա արժեհամակարգային ու սկզբունքային և ինչպես մեր ոչ այնքան ջերմորեն սիրված պաշտոնյաներից մեկի խոսքերով ասած՝ հեղափոխություն մեր գլուխներում: Այսպիսով, հանգեցինք էլի Քեննեդու խոսքին, որովհետև ստացվում է, որ առողջ պետություն ունենալը պայմանավորված է այդ պետության հասարակության առողջությունից ու նվիրվածությունից: Եթե հասարակության մեջ իշխեն այն բարքերը, որ իշխանական համակարգն առաջին հերթին պատասխանատվություն է, ու այդ հասարակությունից դուրս եկեղ չինովնիկը, մտնելով համակարգ, աշխատի ի բարօրություն պետության, այլ ոչ թե այնպես անի, որ պետությունն ի բարօրություն իրեն աշխատի, ապա համակարգն էլ կառողջանա, իսկ մեսիաների մասին երազողների թիվը կկրճատվի: Բնականաբար, փնթփնթացողներ էլ կլինեն, բայց դա արդեն կլինի մարգինալ ինչ-որ խումբ, իսկ մեծամասնությունը բազմոցային գիտունի կարգավիճակը կփոխարնի լիիրավ ու պատասխանատու քաղաքացու կարգավիճակով:
Posted on: Thu, 12 Sep 2013 07:02:38 +0000

Trending Topics



ight:30px;">
Well my journey has ended today with lane:) I made alot of friends
INSTITUTIONS ACCREDITED TO RUN CPD PROGRAMMES HAPPY WITH N&MC
GRO1 6 Desk & Clip Personal Space Fan Available here ===>>>
15 Gateway NE56R31U Notebook. 15-inch Laptop Tote / Universal
Riana du Plessis vra:Kan iemand my help wat noem mens die seil wat

Recently Viewed Topics




© 2015