Իմ կյանքի առաջին ամենաթանկ նվերը, որ - TopicsExpress



          

Իմ կյանքի առաջին ամենաթանկ նվերը, որ ստացել էի ոչ իմ ընտանիքի անդամներից, դա ծննդյանս նվերն էր մեր դասարանի Lusine Aslanyan -ից: 4-րդ համարի սպորտային մեքենա Լեգոն: Երեկվա պես հիշում եմ այդ օրը, երբ մեր դասարանից մի քանի հոգի հավաքվել էին մեր տանը: Նոր էինք Տերյանից տեղափոխվել Շենգավիթ ու իմ կյանքի առաջին ծննդյան օրն էր, որ նշում էինք: 1997 կամ 98 թիվն էր, չորրորդ դասարանում էինք: Շուտով այդ նկարներն էլ կգցեմ: Շատերը չէին եկել, որովհետև ծայրամասում էինք ապրում, իսկ մենք 10-11 տարեկան էինք, մի մասն էլ, որովհետև ծննդյանս օրը Սբ.Խաչի օրն էր (14 սեպտեմբերի): Մի խոսքով, 15 տարի անց ես Լեգո եմ նվեր ստացել...
Posted on: Tue, 19 Nov 2013 19:39:05 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015