Լեդ Զեպպելինի մասին հետաքրքիր - TopicsExpress



          

Լեդ Զեպպելինի մասին հետաքրքիր փաստեր... Նյութը վերցված է `sunesevada/%D5%A5%D5%BD-%D5%B8%D6%82-%D5%BC%D5%B8%D6%84%D5%A8-led-zeppelin/ Զեփփելինի “Black Dog” երգըհատուկ գրվել է այնպես,որպեսզի մարդիկ չկարողանան նրա տակ պարել: Դժվարություն է առաջացնում երգի անընդհատ փոփոխվող,բարդ երաժշտական չափը ու դա հատուկ է արված: The Crunge երգում օգտագործվում է բլյուզային րիֆֆ (րիֆֆը երաժշտության հատվածն է,որը անընդհատ կրկնվում է երգի ընթացքում) ,որը Փեյջը գրել էր երգի ծնվելուց 7 տարի առաջ և որին չէր կարողանում գտնել համապատասխան օգտագործում: Babe,Im gonna leave you երգի մեջ 1:43 րոպեում կարելի է լսել թեթևակի,կարծես թե ”թափանցիկ” ձայն:Այդ ձայնը մի պահ հայտնվում ու վերանում է:Կա վարկած,որ դա ծածկագրված ուղերձ է կամ կախարդություն,որը ձայնագրված է задом- наперед:Իրականում Փլանթը ձայնագրվելու ժամանակ առանձին տաղավարում երգում էր երգը,որպեսզի Բոնհեմը կարողանա տարբերակել իր մուտքը երգի մեջ: Ձայնը հանկարծակի “ձայնագրվել է” կամ ստուդիայում եղած բարձրախոսների պատճառով,կամ էլ Բոնհեմի ականջակալների` նա բարձր է միացրել Փլանթի ձայնը ականջակալներում ու ձայնագրվելիս այն լսելի է դարձել: Համենայն դեպս հետո արդեն այն ժամանակ շա~տ դժվար կլիներ ուղղել այդ սխալը,այդ իսկ պատճառով Փլանթի ձայնի այդ “մոգական” հատվածը մնաց երգի մեջ: Համարվում է,որ All my love երգը նվիրված է Փլանթի որդուն,որը մահացել է 1977 թվականին: Նրա մահից հետո խումբը մոտ մեկ տարի դադարել է աշխատելուց: Հետո դուրս է եկել նոր ձայնասկավառակ,որում էլ ներգրավված է եղել All my love երգը: Մի անգամ խմբի շրջագայությունների պրոդյուսեր Ռիչարդ Կուլը,որը տարաձայնություններ ուներ Փլանթի հետ, համերգներից մեկի ժամանակ չար կատակ է խաղացել Փլանթի “գլխին” : Համերգների ընթացքում խմբին ամենուր հետևում էր նրանց երկրպագուներից մեկը,մի աղջիկ` Օդրի անունով: Համերգի ժամանակ,երբ Փլանթը սկսում է երգել Stairway to heaven երգը, հանկարծ բեմում է հայտնվում Օդրին, կիսաթափանցիկ զգեստով,որը ամբողջությամբ դառնում է թափանցիկ լույսերի ներքո: Ու հիացած,սիրահարված աչքերով քայլում է դեպի Փլանթը: Փլանթը զարմանքից սկսում է ինչ-որ անհասկանալի ձայներ արձակել ու հետո լռելով,սկսում է ապշած նայել աղջկան:Քիչ անց գիտակցում է,որ նա բեմում է ու իրեն մի կերպ հավաքելով,շարունակում է երգը: Խմբի մյուս անդամները հազիվ են իրենց զսպում,որ չծիծաղեն ու մի կերպ շարունակում են կատարումը: Փլանթը ամուսնացել է 18 տարեկանում:Ունեցել է միայն մեկ կին: Խմբի համար մոգական թիվ է համարվում 11ը: Houses of the Holy երգի երրորդ րոպեում Բոնհեմի սեղմած “պեդալը” “ճռռում է” Սադդամ Հուսեյնը եղել է Զեփփելինի ամենահայտնի երկրպագուներից մեկը: Լեդ Զեփփելինի մասին կա գրված շուրջ 15 գիրք ու կա երկու ֆիլմ`” The Song Remains the Same” և ” Led Zeppelin” Ջիմմի Փեյջը կիթառի վրա նվագում է “ջութակի փայտիկով” Երբ Փլանթը երգում էր Band of Joy խմբում, խմբի պրոդյուսերը նրան ասել էր,որ նա այդքան էլ լավ երգիչ չէ ու ավելի լավ է մտածի խմբից դուրս գալու մասին. (Այս կենսագրական տվյալը,ավելի ճիշտ` Փլանթի առաջին խմբի անունը հիշում եմ,որովհետև ամեն անգամ նրա ձայնը լսելիս պրոդյուսերին ի~նչ ասես չեմ ասում ) Փլանթի ծնողները ցանկանում էին,որ նա հաշվապահ դառնա,սակայն Փլանթը 14 տարեկանից երազում էր երաժիշտ դառնալու մասին: Kashmir երգի բառերը (Կաշմիրը գտնվում է Հնդկաստանի հյուսիսում,այն բաժանված է Հնդկաստանի,Պարսկաստանի և Չինաստանի միջև) գրվել է Սահարա անապատում: Բոնհեմը երբեմն հարվածային գործիքները պատում էր ալյումինե ֆոլգայով,որպեսզի ձայնը ավելի սուր ու ականջ ծակող լինի: Ադմին`Կուրտ Կոբեյն
Posted on: Sat, 08 Jun 2013 16:40:59 +0000

Trending Topics



div>

Recently Viewed Topics




© 2015