Մամուլում կարդում եմ հետևյալ - TopicsExpress



          

Մամուլում կարդում եմ հետևյալ վերնագիրը. Հովիկ Աբրահամյանը, տեսնելով Քոչարյանի մեքենաները, չի այցելել Ծառուկյանին: Հիմա ես ուզում եմ հասկանալ էս վերնագրի ու նյութի գոնե ավտոմոբիլային տրամաբանությունը, թե չէ քաղաքականի տրամաբանությունը պարզ է. Փաստորեն, Աբրահամյանը իր սև BMW 750Li մեքենայով ու նրան ուղեկցող երկու Nissan X-Trail քրոսովերներով բարձրանում է ներքևից արդեն ախռանայով հսկվող Ծառուկյանի տուն, որի դարպասներից ներս կարող են մտնել միայն ընտրյալները, ու էնտեղ` ասենք հայաթում, տեսնելով Քոչարյանի ավտոշարասյունը, վարորդին հրամայում է թափով ռուլը կոխել տակը, ռազվառոտ անել ու ինչքան հնարավոր ա արագ պոկվել Ծառուկյանի տնից: Ու մի քանի րոպե առաջ դեպի առանձնատուն տանող նեղ ու երկար ճանապարհով հանդարտ բարձրացող ԱԺ-ական կալոնան հանկարծ էդ նեղ արանքում շատ արագ ռազվառոտ ա անում ու գազին չոքած խզարած իջնում ա ներքև` թոզի տակ թողնելով Գագոյի ախռանիկների խառը համարներով Prado-ները... Լավ, ասենք թե հենց տենց էլ եղել ա, բա Ծառուկյանը նիուժելի հետո չհարցրեց Աբրահամյանին, թե խնամի ջան, էս խի եկար ու հայաթից հետ դարձար??? Մենք էլ դեղձի ծառերի տակ նստած տանձ էինք ուտում ու քեզ սպասում: Հիմա ավելի լուրջ: Ծառուկյանի տուն ոչ ոք հենց այնպես, ուղղակի անցնում էի, ասի մտնեմ տենամ մեր ախպերը ոնց ա տրամաբանությամբ հյուր չի գնում, ու հաստատ գնալուց էլ տան տերը եթե ոչ հյուրի զանգով, ապա գոնե ներքևում հսկող ախռանայից նախապես տեղեկանում ա` ով է իրեն այցելողը ու, իմ կարծիքով, եթե Աբրահամյանն իսկապես չէր ցանկանում տեսնել Քոչարյանին, ապա Ծառուկյանի տուն գնալուց առաջ նա հաստատ էդ մասին կիմանար, որովհետև դժվար թե Քոչարյանն էլ պատահական, ձեռի հետ մտած լիներ Ծառուկյանի տուն մի բաժակ կոֆե խմելու, Ծառուկյանն էլ հազիվ թե ուզենար իր խնամուն պաստավկա անել` զոռով դասավորելով Քոչարյան-Աբրահամյան ըստ մամուլի` անցանկալի հանդիպումը...
Posted on: Wed, 16 Oct 2013 09:36:38 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015