նյութը` Աշխարհը, ոչ մեր աչքերով... - TopicsExpress



          

նյութը` Աշխարհը, ոչ մեր աչքերով... ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ Է, հերոսը հենց էջի ադմինն է. ընթերցեք :) Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես շատ անգամ հոգևոր նյութեր կամ Աստծո հետ կապված նկարներ տեղադրում իմ էջում... Շատերն էլ վիրավորում են` ասոլով, թե Աստծո անունն օգտագործում եմ շատ հավանում (Like) հավաքելու համար: Բայց իրականում պատկերն այլ է` Աստված բժշկել է ինձ: Դա տեղի է ունեցել, երբ ես դեռ 15 տարեկան էի: Ամեն ինչ հրաշալի էր մինչև այն պահը, երբ աջ ականջիս վերևում` գլխիս վրա, նկատեցի ինչ-որ ավելորդ մսագունդ: Առաջին օրերին մտածում էի, որ այն կարող է լինել մի փոքր վերք, գորտնուկ կամ էլ մի այլ բան: Բայց հաջորդ օրերի ընթացքում այն սկսեց ավելի ու ավելի մեծանալ: Որոշեցի դիմել բժշկի: Հաջորդ առավոտյան արդեն հիվանդասենյակում էի: Բժիշկը ուշադիր զննեց գլուխս, ապա ասաց. - Գնա տուն, ու վաղը ծնողիդ հետ կգաս: Անկեղծ ասած, ես ոչինչ չէի հասկանում նրա ասածից: Երեկոյան, երբ մայրս վերադարձավ աշխատանքից, ես պատմեցի նրան ամբողջ եղելությունը: Առաջին բանը, որ ես նկատեցի. դա տագնապն էր մորս աչքերում: Հաջորդ առավոտյան արդեն երկուսով էինք հիվանդասենյակում:Բժիշկը նորից զննեց գլուխս, ապա խնդրեց ինձ դուրս գալ հիվանդասենյակից: Մի քանի րոպե անց դուրս եկավ նաև մայրս, բայց արդեն թաց աչքերով: Ես արդեն հասկանում էի, որ ամեն ինչ լուրջ է իմ մոտ: Բժիշկը մորս ասել էր, որ գլխիս վրա կա բարորակ ուռուցք, որը պետ է շտապ հեռացնել, որպեսզի այն չվերափոխվեր` չարորակի: Լինելով ծանր ֆինանսական կացության մեջ չէինք կարողանում հավատալ դրան: Որոշեցինք դիմել այլ բժիշկների, սակայն բոլորը նույն արձագանքն էին տալիս: Չկար ավելի ցավալի բան, քան տեսնել, թե ինչպես է մայրս լացելով ինձ մի հիվանդանոցից մյուսը տանում: Նախկինում հիվանդության պատճառով կորցրել էի եղբորս, մայրս չէր ցանկանում կորցնել նաև ինձ: Երեկոյան, երբ պառկում էի քնելու, մայրս եկավ կողքս, ձեռքը դրեց գլխիս ու սկսեց լացակումած կերպով աղոթել: Աղոթքը, որ նա արեց, ես երբեք չէի լսել, այն գրված չէր ոչ մի աղոթարանում, բայց այն դուրս էր գալիս ուղիղ սրտից: Այն ավելի շատ նման էր երկխոսության Աստծո հետ , որը տևեց 4-5 րոպե: Առավոտյան, երբ պատրաստվում էի դպրոց գնալ, ձեռքս տարա դեպի գլուխս` տեսնելու, թե այսօր որքան է մեծացել գլխիս ուռուցքը: Բայց ՀՐԱՇՔ, այն անհետացել էր: Խառնաշփոթությունից սկսեցի փնտրել այն ամբողջ գլխիս վրա, բայց այն չկար: Աստված բժշկել էր ինձ: Նա երկար սպասեցնել չտվեց: Մորս ջերմեռանդ աղոթքը ու Աստծո ողորմությունը փրկեցին իմ կյանքը: Այժմ ես 23 տարեկան եմ ու կատարյալ առողջ: Ես հասկացել եմ, որ պարտական եմ Աստծուն մի ամբողջ կյանք: Հասկացել եմ, որ անկեղծ աղոթքի համար պարտադիր չէ լինել եկեղեցում` կարող ես լինել տանը, փողոցում, մեքենայի մեջ, ամեն ուր. կարևորը սրտի խորքից դուրս եկած անկեղծ աղոթքն է: Ես շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար, և իմ շնորհակալությունը հայտնում եմ նաև նրանով, որ մարդկանց հաճախ հիշեցնում եմ Աստծո գոյության մասին, որ Աստված կենդանի է, բժշկող ու երբեք չի դադարում սիրել իր զավակներին: Փառք Քեզ Տեր Աստված, Փառք Քեզ Հիսուս... ԱՄԵՆ
Posted on: Wed, 04 Sep 2013 19:20:32 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015